Գիտությունը հաստատել է, որ եթե ՄԻԱՎ-ով ապրող մարդը չհայտնաբերվող է, ապա նա ոչ միայն ավելի առողջ է, այլև մեկ այլ անձի ՄԻԱՎ չի փոխանցում: Կամ, այլ կերպ ասած՝ Չհայտնաբերվող = Չփոխանցվող (Չ=Չ)
Սա շրջադարձային զարգացում է ՄԻԱՎ-ի պատմության մեջ: Դա նշանակում է, որ չհայտնաբերվող ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ իրենց սեռական զուգընկերներին վարակը փոխանցելուց վախենալու պատճառ չունեն: ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ՄԻԱՎ-ի վերջը դնելու լուծման մի մասնիկն են դառնում՝ պարզապես առողջ մնալու համար ամեն օր իրենց դեղորայքն ընդունելով:
Տես՝ www.uequalsu.org կայքը: (հղում անգլալեզու աղբյուրին)