Այս հարցի պատասխանը մի փոքր բարդ է: Բժշկական ծառայություն մատուցողին գենդերային ինքնությունը կամ սեռական կողմնորոշումը բացահայտելը որոշ անձանց համար հնարավոր է այնքան էլ անվտանգ չլինի, հատկապես այն երկրներում, որտեղ ԼԳԲՏ անձ լինելը անօրինական է կամ բժիշկի կողմից պացիենտի անձնական տվյալների գաղտնիության պահպանումը օրենքով չի երաշխավորվում:
Այնուամենայնիվ, եթե կարողանանք վստահել մեզ բժշկական ծառայություն մատուցողներին, ապա նրանք կկարողանան ավելի լավ և ճիշտ խնամք մատուցել մեզ: Քո գենդերային ինքնության, սեռական կողմնորոշման և քո ունեցած սեռական հարաբերությունների տեսակների մասին տեղեկությունը թույլ կտա նրանց կատարել կոնկրետ այն հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են քո առողջությունը պահպանելու համար:
Հիշիր, որ դու բժիշկի մոտ այցելության ժամանակ արժանի ես ոչ միայն ապահով, այլև առանց որևէ ամոթանքի սպասարկման: Եթե բժիշկը ասում կամ փորձում է հասկացնել, որ քո սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը կամ քո ունեցած սեռական հարաբերության տեսակը սխալ է, քաղաքավարի ասա նրան, որ քո բժշկական այցելության ժամանակ ցանկանում ես միայն բժշկությունից խոսել:
Ավելին՝ տես Greater Than AIDS-ի այս մեկ րոպեանոց տեսահոլովակում (հղում անգլալեզու աղբյուրին)