Համբուրվելը, փոխադարձ ձեռնաշարժությունը (մաստուրբացիա), ֆրոտաժը ՄԻԱՎ ձեռք բերելու վտանգ չեն պարունակում:
Օրալ սեքսը, ռիմինգը (հետանցքի լիզումը), ակտիվ՝ ներթափանցումը և պասիվ՝ ընդունումը պահպանակով ՄԻԱՎ-ի փոխանցման ցածր ռիսկ են պարունակում: Ակտիվ ներթափանցումը առանց պահպանակի ՄԻԱՎ-ի փոխանցման միջին ռիսկ է պարունակում, իսկ պասիվ՝ ընդունումը առանց պահպանակի ՄԻԱՎ-ի փոխանցման բարձր ռիսկ է պարունակում:
Սա վերաբերում է միայն ՄԻԱՎ-ին, և ոչ այլ ՍՃՓՎ-ներին, ինչպիսիք են սիֆիլիսը, գոնորեան, քլամիդիան կամ հեպատիտը: