Այս հարցի պատասխանը կախված է քո ունեցած սեռական հարաբերությունների տեսակից: Սովորաբար բժիշկը կանցկացնի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, արյան հետազոտություն սիֆիլիսի վերաբերյալ և մեզի հետազոտություն՝ սեռական օրգաններում ՍՃՓՎ-ների հայտնաբերման համար: Եթե օրալ սեռական հարաբերություն ես ունենում, ապա բժիշկը պետք է նաև բերանի խոռոչից քսուք վերցնի՝ այդտեղ ՍՃՓՎ-ների հայտնաբերման համար, և եթե անալ սեռական հարաբերության ժամանակ ընդունողի դերում ես եղել/լինում, բժիշկը նաև պետք է հետանցքիցդ քսուք վերցնի:
Կարևոր է նաև առնվազն մեկ անգամ հեպատիտ B-ի, ինչպես նաև հեպատիտ C-ի վերաբերյալ հետազոտություն անցնել, հատկապես եթե ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունես:
Ավելին տես Greater Than AIDS-ի այս մեկ րոպեանոց տեսահոլովակում (հղում անգլալեզու աղբյուրին)