Անձը համարվում է չհայտնաբերվող, եթե նա ունի ՄԻԱՎ դրական կարգավիճակ և կանոնավոր կերպով ընդունում է
դեղորայք, որի արդյունքում վարակը օրգանիզմում մնում է ճնշված։ Փաստացի, այն այնքան է ճնշվում, որ անգամ թեստավորմամբ անձի արյան նմուշի մեջ վարակը չի հայտնաբերվում:
Գիտությունը հաստատել է, որ եթե ՄԻԱՎ-ով ապրող մարդը չհայտնաբերվող է, ապա նա ոչ միայն ավելի առողջ է, այլև մեկ այլ անձի ՄԻԱՎ չի փոխանցում: Կամ, այլ կերպ ասած՝ Չհայտնաբերվող = Չփոխանցվող (Չ=Չ)
Անձը մնում է չհայտնաբերվող, քանի դեռ շարունակում է ընդունել նշանակված դեղամիջոցները՝ ըստ դրանց ընդունման ցուցումների:
Չհայտնաբերվող լինելը չի նշանակում, թե անձը բուժվել է ՄԻԱՎ-ից, սակայն սա ՄԻԱՎ-ի կանխարգելման արդյունավետ տարբերակ է:
ՄԻԱՎ-ով ապրող որոշ մարդիկ չունեն չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն: Նրանք նույնպես կարող են ապահով սեռական հարաբերություն ունենալ՝ ընտրելով ՄԻԱՎ-ի կանխարգելման այնպիսի տարբերակները, ինչպիսիք են պահպանակները և նախակոնտակտային կանխարգելումը (PrEP):
Ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար այցելեք TheBody և www.UequalsU.org կայքերը (հղում անգլալեզու աղբյուրին).